Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Յացենյուկը սադրանք է համարում Պուտինի ակնկալվող այցը Ղրիմ

Յացենյուկը սադրանք է համարում Պուտինի ակնկալվող այցը Ղրիմ
09.05.2014 | 14:01

ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Վլադիմի Պուտինի ակնկալվող այցը Ղրիմ համարում է օտար ղեկավարի այց ուկրաինական տարածք։

«Դա արվում է սադրելու համար։ Ղրիմը ուկրաինական տարածք է», - հայտարարել է Յացենյուկը։
Նա նաև նշել է, որ այսօր հնարավոր են տարաբնույթ սադրիչ գործողություններ Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ և դիմել է իրավապահներին՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության միջոցառումները։

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ